Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Հայ ոսկերչությունը կներկայացվի աշխարհին

Հայ ոսկերչությունը կներկայացվի աշխարհին
29.10.2012 | 15:06

Հայ ոսկերիչների հիմնադրամը հայտարարում է դրամահավաքի սկզբի մասին` նպատակ ունենալով հետազոտելու հայ ոսկերչության անցյալը, ներկան և աջակցելու ոլորտի ապագա զարգացմանը:

Հայ ոսկերիչների հիմնադրամի գործող նախագահ և համահիմնադիր Պիեռ Աքելյանը նշում է, որ մենք` հայերս, ոսկերչության մեջ ունեցել ենք ճիշտ այն դերը, ինչ շվեյցարացիները` ժամագործության մեջ: «Այն բացառիկ ներդրումը, որ ունեցել են հայազգի ոսկերիչները դարեր շարունակ, մեր ազգային հպարտությունն է: Իբրև հիմնադրամ` մենք մեր առաքելությունը համարում ենք այս ներդրումը աշխարհով մեկ հանրահռչակելը»,- ասում է նա:
Պիեռ Աքելյանը վստահեցնում է, որ նվիրատվությունները կօգնեն բացահայտելու հայ ոսկերչության պատմությունը և ճանապարհ հարթելու դեպի ապագա: Ծրագրի շրջանակներում կրթաթոշակներ կտրամադրվեն հայազգի երիտասարդներին` աշխարհի լավագույն դիզայնի դպրոցներում սովորելու համար:
Հովանավորները իբրև հուշանվեր կստանան Franck Muller ժամացույց` հատուկ սահմանափակ շարքից։


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2692

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ